Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում պատվաստվողներին Դրամատիկական թատրոնի տոմսեր են նվիրել

Երևանում պատվաստվողներին Դրամատիկական թատրոնի տոմսեր են նվիրել
Հայաստան
17:15, 19 сентябрь 2021
Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Խրախուսական ակցիան կշարունակվի նաև վաղը Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում, որտեղ պատվաստված քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր: Քաղաքացիների խրախուսման ակցիան կազմակերպվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով։