Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյանի քեռին ազատվել է ՊԵԿ Արարատյան մաքսատան բաժնի պետի պաշտոնից

Արթուր Վանեցյանի քեռին ազատվել է ՊԵԿ Արարատյան մաքսատան բաժնի պետի պաշտոնից
Հայաստան
13:56, 27 октябрь 2021
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին գերատեսչությունից հաստատել էին, որ 100-ից ավելի մարդ է ազատվել համակարգից՝ սեփական դիմումի համաձայն։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, կարծես, որոշել է ազատվել հատկապես Դավիթ Անանյանի ժամանակ համակարգ վերադարձած նախկին կոռումպացված հնաբանակներից։ Երեկ մենք գրել էինք, որ աշխատանքից ազատվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի օպերատիվ տեսչական բաժնի պետ Արմեն Նանյանը, որը Մարտի 1-ին ակտիվ դերակատարություն ունեցած եւ դրանից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչության նախկին պետ, ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին է։ 

Այսօր էլ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության գանձումների համակարգման և հաշվառման բաժնի պետ Արամ Ազարյանը, ով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի քեռին է և ՊԵԿ համակարգում բարձր պաշտոն էր ստացել Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։