Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջանցքի թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միջանցքի թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ հայտարարությունը ստորագրված է եղել»,-այդ մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե կարող ենք արձանագրել, որ միջանցքների հետ կապված զարգացումների թեման փակված է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա նշեց, որ ինքն այդ թեմային շատ է անդրադարձել։

« Մյուս կողմից պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ-ի դիրքորոշման հրապարակայնացումը այս հարցում, որովհետև ՌԴ-ն մեծ հաշվով, երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել։ Պիտի արձանագրենք, որ ՌԴ-ի դիրքորոշումը պարզապես հրապարակայնացվել է ավելի ճիշտ, ոչ թե ՌԴ-ի դիրքորոշումը, այլև այդ թվում՝ Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև ըստ էության, հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին։ Եվ ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ ճիշտ է՝ նրանք օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում  են, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ իրականում մենք կարող ենք արձանագրել, որ անկախ բառամթերքի նախընտրություններից, մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին և պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, Ադրբեջանն էլ է շահարգրված, Ռուսաստանն էլ է շահագրգռված, ԻԻՀ-ն էլ է շահագրգռված, Թուրքիան էլ է շահագրգռված, խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է»,- ասաց վարչապետը։