Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն

Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն
Հայաստան / Պաշտոնական
18:23, 06 март 2021
Մարտական գործողությունների Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններով մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել են 2 զոհվածի աճյուն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհվածների աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են: Աճյունների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մարտի 5-ին հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 8-ին