Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք 4-5 բալ  ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստան
20:46, 14 декабрь 2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին)  գրանցել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով  (Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ, Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան և Գավառ քաղաքներում՝ 3 բալ, Սևան և Աբովյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: