Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուցե կառավարությունում ունեցած վարկային միջոցների շրջանակում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին ապահովենք շուրջօրյա խմելու ջրով. քաղաքապետը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցչին

Գուցե կառավարությունում ունեցած վարկային  միջոցների շրջանակում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին ապահովենք շուրջօրյա խմելու ջրով. քաղաքապետը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցչին
Հայաստան
12:40, 31 январь 2022
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կա՞ն հատվածներ, որտեղ խմելու ջրի խնդիր լինի, որ ջուրը ժամով տրամադրվի»,- այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցչին: 

«Այո, համայնքի որոշ հատվածներում ջուրը տրամադրվում է հայտարարված գրաֆիկի համաձայն»,-պատասխանեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից՝  հիշատակելով, որ խնդիրը կապված է ջրի շախի հետ, քանի որ այդ հատվածներում դեռևս աշխատանքներ պետք է կատարվեն, որից հետո ջրամատակարարման շարունակությունը կբարձրացնեն:      

Քաղաքապետը խնդրեց հաջորդ գործակարգավարական նիստի ժամանակ հավելյալ տեղեկատվություն տալ իրեն այդ մասով, որպեսզի պարզ լինի՝ ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ևս շուրջօրյա ջրամատակարարում ունենա:

«Կառավարությունում ունենք վարկային միջոցներ, գուցե այդ վարկային միջոցների շրջանակում կարողանանք այդ խնդիրը լուծել»,- ընդգծեց քաղաքապետը: