Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողներին չօգտագործված արձակուրդի համար վճարելու վերաբերյալ նախագիծը ԱԺ հանձնաժողովում հավանության չարժանացավ։

Զինծառայողներին չօգտագործված արձակուրդի համար վճարելու վերաբերյալ նախագիծը ԱԺ հանձնաժողովում հավանության չարժանացավ։
Հայաստան
12:42, 15 март 2021
Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխում և լրացում կատարելու մասին ԼՀԿ խմբակցության առաջարկը չընդունվեց։

Հիմնական զեկուցող ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը առաջարկեց նախագծում փոփոխություն իրակացնել և խմբագրման ենթարկել առկա կարգավորումը, այն է՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօրգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում՝ չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց։
Նրա խոսքով՝ առկա կարգավորմամաբ նախատեսվում էր չօգտագործված արձակուրդը տրամադրել  միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչ այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում։ Նրա խոսքով՝ աա հակասում է և՛ աշխատանքային օրենսդրությանը, և՛ սահմանադրությանը։

«ՍԴ-ն 2018 թվականին որոշում կայացրեց և հակասահմանադրական ճանաչեց սույն դրույթը և 3 ամսյա ժամանակ  տրամադրեց, որպեսզի օրենքում փոփոխություն մտցվեր, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել»,- նշեց Սիմոնյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն նշեց, որ ճիշտ կլինի անձը ամեն տարի իր հասանելիք արձակուրդից օգտվի,նաև նշեց․
 «Այսպես կուտակվում է և  հետո պետության վրա մեծ բեռ է դառնում։ Էդպիսի խնդիր մենք արդեն ունենք»։

Քոչարյանն առաջարկեց հետաձգել քննարկումը մեկ ամիս, սակայն Սիմոնյանը չհամաձայվեց։ 

Զինծառայողներին չօգտագործված արձակուրդի համար վճարելու վերաբերյալ նախագիծը ԱԺ հանձնաժողովում հավանության չարժանացավ։