Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային քննարկումից հետո Երևանի 2021թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու հաստատմանը

Հանրային քննարկումից հետո Երևանի 2021թ. բյուջեի, զարգացման ծրագրի հաշվետվությունները կներկայացվեն ավագանու հաստատմանը
Հայաստան
19:19, 25 февраль 2022
Մայրաքաղաքի բնակիչները 15 օր շարունակ հնարավորություն ունեին ծանոթանալու Երևանի 2021թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվություններին ու ներկայացնել առաջարկներ: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքապետարանում անցկացված բաց լսումներին մասնակցել է 3 քաղաքացի: Բարձրացված հարցերը շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես գետերի հուների մաքրման վերաբերյալ էին:
«Մանրամասն ներկայացնելով քաղաքապետարանի կողմից նախորդ տարի ձեռնարկված միջոցառումները՝ նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է նոր գործիքների ներդրում:

Անդրադառնալով առցանց դիմումներին՝ նշվել է, որ ստացված առաջարկները հաշվետվությունների ձևաչափի մասին են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ համայնքը կարևորում ու հաշվի է առնում բնակիչների կողմից բարձրացվող մտահոգությունները և այս տարի մի շարք ոլորտներում նախատեսում է բարեփոխումների նոր համալիր ծրագրեր:
Նշվում է, որ ամոփոփելով լսումների արդյունքները՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների որոշմամբ նախագծերը կներկայացվեն Ավագանու քննարկմանը: