Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի ընթացքում ունեցանք և՛ լրջագույն ձախողումներ, և՛ լրջագույն ձեռքբերումներ. վարչապետ

Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի, 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականը հետպատերազմյան առաջին տարին էր, և տարվա ընթացքում մենք ունեցանք լրջագույն ձախողումներ և լրջագույն ձեռքբերումներ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով ձեռքբերումները՝ վարչապետը դրանցից առաջինը համարեց խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց և ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ:

Հաջորդ ձեռքբերումը, նրա խոսքով, 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսերի տեղաբաշխում իրականացնելն էր ամենացածր տոկոսով:

Այնուհետև վարչապետը ներկայացրեց մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք դարձյալ վկայում էին ձեռքբերումների մասին:

Մանրամասն՝ տեսանյութում