Ներողություն եմ խնդրում Փայլակ Ֆահրադյանից․ Հակոբ Արշակյան

Հայաստան
Գիտեք, որ ձեր հարցերին միշտ փորձում եմ պատասխանել, և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության նաև լրագրության վերաբերյալ և շատ կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը։ Ես արդեն ներողություն եմ խնդրել դրան ականատես եղած աշխատակիցներից, քաղաքացիներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր լրատվական դաշտում տեսել են այդ դեպքը, ինչպես նաև Փայլակ Ֆահրադյանից։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը լրագրողբների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը օրերս սրճարաններից մեկում հարվածել էր Irakanum.am խմբագիր, լրագրող Փայլակ Ֆահրադյանին։
Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը օրերս սրճարաններից մեկում հարվածել էր Irakanum.am խմբագիր, լրագրող Փայլակ Ֆահրադյանին։