Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է ստանդարտացնել ճանապարհային նշանները

Եվրոպական երկրներում միացյալ նահանգներում ճանապարհային նշանների տեղադրումը լրիվ տեղի է ունենում ստանդարտների միջոցով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր է, որովհետև թե՛ անվտանգության տեսանկյունից, և թե տուրիստներին խառնաշփոթի մեջ չգցելու համար, ճանապարհային նշանների ստանդարտացումը և ճանապարհային նշանների տեղադրումը էական նշանակություն ունի երկրի զարգացման տեսանկյունից։ 

Նա նաև նշեց, որ շատ վայրերում մեկ կիլոմետր առաջ, հինգ հարյուր մետր առաջ հուշում է, որ պետք է աջ գնաս, կամ ձախ, որպեզի ավելորդ ճանապարհային խցանումներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ չլինեն։ 
Պատգամավորը կարծում է, որ մեր պետությունը պետք է մտածի միանման ստանդարտներ կիրառելու մասին և ամբողջ Հայաստանի տարածքը ճանապարհային նշաններով ապահովելու մասին։