Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարեգործական հիմնադրամի վարպետը անառակաբարո գործողություններ է կատարել 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ

Բարեգործական հիմնադրամի վարպետը անառակաբարո գործողություններ է կատարել 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ
Հայաստան
14:50, 28 март 2021
«ՍՕՍ» մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի Իջևան մասնաճյուղի վարպետ Հ․ Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ նա աշխատելով որպես վարպետ, լինելով 18 տարին լրացած անձ, 2017 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը վերոնշյալ մասնաճյուղի արհեստանոցում նույն մասնաճյուղի սան 14 տարին չլրացած Արևիկ Ղ․-ի միայնակ գտնվելու հանգամանքից օգտվելով, մոտեցել է նրան բարձրացրել նրա վերնազգեստը, ձեռքերով հպվել նրա մարմնի բաց մասերին, ապա իջեցրել նրա տաբատն ու վարտիքը և հպվել սեռական օրգանին՝ Արևիկ Ղ․-ի նկատմամբ կատարելով անառակաբարո գործողություններ։

Գործը մակագրվել է Զոյա Զաքինյանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 14-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: