Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստան
16:22, 20 сентябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության տոնի առթիվ: Այս տարի նշվում է միանգամից երկու նշանակալից տարեդարձ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության հիմնարար պայմանագրի ստորագրման քսանհինգամյակը»,- ասել է Պուտինը: