Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյան-Սարգսյան զույգը 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը․ Փաշինյան

«1998թ․ իշխանության հասնելով Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը, նույնիսկ դա քննարկելը։ Մինչդեռ 2018թ․ դրությամբ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է եղել այսպես «Декларация o первом  этапе и дальнейших шагах Нагорно-Карабахского урегулирования»»,-այսօր՝ ապրիլի 14-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը 1998թ․ Ղարաբաղի հարցն օգտագործելով իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները խուրդել է Բադեն-բադեններում, հունական կզղիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռքբերելով։ 

Վարչապետն իր խոսքը շարունակելով ԱԺ ամբիոնից ցույց տվեց 2017թ․արված վերլուծություն, որն ըստ նրա  ֆինանսավորվել է այն ժամանակ գործած իշխանությունների կողմից․ «Այդ փաստաթղթով կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով ՀՀ-ն պայմանական միավորներով 10։1 հաշվով զիջել է Ադրբեջանին։  Ընդ որում այս հաշվարկի մեջ հաշվի չեն առնված էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը և սպառազինությունը։ Եթե սրանք էլ ներառեին այս հարաբերակցությունը կլիներ՝ 20։1»,-մեկնաբանեց Փաշինյանը։ 

Անդրադառնալով նույն վերլուծությանը՝ վարչապետը հավելեց, որ այնտեղ գրված է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգը սկսել է ձևավորվել միայն 2016թ․ ապրիլից՝ այդ ժամանակ է օրենսդրությունն ընդունվել, այսինքն Ադրբեջանից 11 տարի ուշացումով․ «Կառուցվածքային առումով՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նախարարական մակարդակով Հայաստանում կազմավորվել է 2016թ․՝ Ադրբեջանից 12 տարի ուշացումով։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ ի տարբերություն Ադրբեջանի նախարարական մակարդակով 2017թ․ տակավին ձևաորված չէր, մինչդեռ Ադրբեջանում 13 տարի առաջ այդ ոլորտում նախարարություն էր ձևավորված»։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ 2017թ․Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում երեք արբանյակ, որոնցից մեկը հետախուզական է․ «Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությւոնները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում»։