Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից. պարզաբանում

Թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից. պարզաբանում
Հայաստան
11:33, 28 апрель 2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով լուրերին, որ թոշակառուների` 68 000 դրամի չափով ապրիլ ամսվա աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են:

«Այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը:

Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68 000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտ ամսից։

Տվյալ ամսվա 15-ից հետո դիմում ներկայացնելու դեպքում աջակցությունը կվճարվի հաջորդող ամիսների համար։