Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից` ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից` ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ
Հայաստան
10:08, 19 январь 2023
«Լուրեր»-ին հայտնի է դարձաել, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. որոշումը կապված է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի դեպքի հետ: 

Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն:Թ

Թարմացված․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Գրիգորյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։