Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի մարզում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի մարզում
Հայաստան
11:16, 18 февраль 2023
Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 23:33-ինտեղի  է ունեցել երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդ հզորությամբ. այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։