Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 100-ի․Սյունիքի մարզպետ․ Տեսանյութ

Այս պահին Սյունիքի մարզում ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 100-ի։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ Սյունիքում կրակոցներ չկան:

«Իրավիճակը Սյունիքում ոնց գիտեք, այդպես է. եկել են, պետական սահմանը խախտել են, նստած են իրենց նշված տեղերում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր՝ 1000-ի է հասնում ադրբեջանցիների թիվը, Պողոսյանն արձագանքեց. «Միգուցե ինքը տարբեր տեղեր գիտի, ես չգիտեմ նրանց տեղը»։ Անդրադառնալով հարցին՝ հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին՝ Սյունիքի մարզպետը խնդրեց հարցն ուղղել Զինված ուժերին։