Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիում հնարավորինս արագ սկսում են անցակետի կառուցապատման աշխատանքները

Մեղրիում հնարավորինս արագ սկսում են անցակետի կառուցապատման աշխատանքները
Հայաստան
17:38, 02 июнь 2021
Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Դեսպան Վիկտորինը Մեղրիում էր։ Հայ-իրանական պետական սահմանին` դեսպանը հանդիպեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնեցին հնարավորինս արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։