Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել․ Փաշինյան. Կառավարության 2021 թվականի նիստը` ուղիղ

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել․ Փաշինյան. Կառավարության 2021 թվականի նիստը` ուղիղ
Հայաստան
11:03, 24 июнь 2021
Այսօր, մինչև կառավարության նիստի օրակարգիn անցնելը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց` կարևոր լուր կա, Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել։  

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացնելով թվերը՝ պարզաբանեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարված 0-ից բարձր եկամուտ ունեցող  աշխատատեղերի քանակը կազմել է 635 000։

«Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 000 ցուցանիշը։ Այս ցուցանիշն ավել է 2020 թվականի, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ աճել է նաև բոլոր աշխատատեղերի հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ և 22 միլիարդ, 25 միլիարդ և 38 միլիարդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները։