Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը միտում ունի տարածաշրջանում ոչնչացնելու հայերի ներկայության ցանկացած հետք». Եղիշե Կիրակոսյան

«Ադրբեջանը միտում ունի տարածաշրջանում ոչնչացնելու հայերի ներկայության ցանկացած հետք».  Եղիշե Կիրակոսյան
Միջազգային
15:48, 14 октябрь 2021
Այսօր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի լսումներում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայերի ներկայության ցանկացած հետք  ոչնչացնելու, ջնջելու կամ խեղելու միտում կա։ Սա պարզ է դառնում այն փաստից, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության եզրակացությունը չի խանգարել Ադրբեջանին խախտելու կոնվենցիան։

Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանն  ակտիվորեն շարունակում է  էթնիկ հայերի դեմ ատելության քարոզը, և Բաքվի, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակը», որը տեղադրվել է այս տարվա ապրիլին, ատելության գաղափարախոսության հուշարձան է դարձել։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը գերեվարել, տանջանքների է ենթարկել և սպանել է բազմաթիվ հայ զինվորների, քաղաքացիական անձանց։ Բացի դրանից, Ադրբեջանը շարունակում է  ոչնչացնել  հայկական մշակութային ժառանգություններն ու կրոնական կոթողները կամ մերժել դրանց հայկական ծագումն այն տարածքներում, որոնք նա հիմա վերահսկում է։

«Այս բռնություններն իրականացվել են և շարունակում են իրականացվել, քանի որ հանցագործները խրախուսվել են, հաճախ պարգևատրվել և նույնիսկ  փառաբանվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշել է Եղիշե Կիրակոսյանը։

Սյուզի Սիրականյան