Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատման և սահմանագծման հարցը բարդ է, Սովետական Միության ժամանակ հստակ սահմաններ չեն եղել. Պուտին

Սահմանազատման և սահմանագծման հարցը բարդ է, Սովետական Միության ժամանակ հստակ սահմաններ չեն եղել. Պուտին
Միջազգային
18:57, 26 ноябрь 2021
Այսօր Սոչիում կայանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը: 

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի խոսքից հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հիշատակեց, որ երկու երկրների ղեկավարներն էլ կարևորեցին ապաշրջափակումը, և ընդգծեց, որ այդ հարցով բոլորն են հետաքրքրված, այդ թվում՝ Ռուսաստանը և հարևան երկրները. «Եվ երկրորդ՝ մենք համաձայնեցրել ենք, որ մոտակա ժամանակներում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պետք է կարգավորենք և այդ հարցին այսօր ևս կանդրադառնանք: Չնայած հասկանալի է, որ բարդ հարց է, որը գալիս է դեռևս Սովետական Միությունից՝ այնտեղ հստակ սահմաններ չեն եղել, բայց կա հնարավորություն այդ մասին խոսելու»,- ասաց Պուտինը:

Նա համաձայնեց Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների այն տեսակետին, որ ինչքան շատ լինեն հանդիպումները, այնքան լավ, և ընդգծեց, որ առաջնային կարևորություն ունեն երկու երկրների ղեկավարների անմիջական հանդիպումները. «Գիտեմ, որ Բրյուսելում ևս նշանակված է ձեր հանդիպումը, և մենք դա ողջունում ենք»: