Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերթական գանգատը Ադրբեջանի դեմ ․Aravot.am

Հերթական գանգատը Ադրբեջանի դեմ ․Aravot.am
Միջազգային
13:12, 22 март 2021
2017 թվականի հունիսի 2-ին Դուրնիսի Քամալ գիզի Ահմեդովան դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ։ Խուլիգանության համար դատապարտված Ահմեդովան բողոքել է, որ չնայած իր պնդումներին, միջնորդություններին` հայրենի դատարանը մերժել է ուսումնասիրել հասանելի ապացույցը` տեսանյութը եւ դատարան հրավիրել իր՝ պաշտպանության կողմի վկաներին։ Դիմումատուի գանգատը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմանը, արդար դատավարության իրավունքին: Սակայն դատարանը ստացել է «բարեկամական կարգավորման»` հաշտության հավատարմագիր, ստորագրված կողմերի կողմից, որն էլ ենթադրում է հրաժարում հետագա պահանջներից Ադրբեջանի դեմ: 2021 թվականի փետրվարի 18-ին դատարանը որոշել է ոչ նյութական վնասի հատուցման մասով բավարարել հայցադիմումը,հայտնում է aravot.am-ը։

Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է վճարել ոչ նյութական վնասի հատուցման համար` 2500 եվրո եւ 500 եվրո դատական ծախսերի համար: