Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու փոխքաղաքապետը պատմամշակութային շենք-շինությունների, դրանց պահպանման համար կատարվող աշխատանքների մասին քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Գյումրու փոխքաղաքապետը պատմամշակութային շենք-շինությունների, դրանց պահպանման համար կատարվող աշխատանքների մասին քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
Միջազգային
18:32, 01 июль 2022
Այսօր Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի քաղաքաշինության ավագ մասնագետ, մշտական առաքելությամբ Հայաստանում գտնվող Մարիա Պիա Անկոռայի: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրու պատմամշակութային շենք-շինությունների, դրանց պահպանման համար կատարվող աշխատանքների մասին հարցեր, այնուհետև հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև պատմական շենք-շինությունների վերականգնման, արտաքին տեսքի պահպանության համար կատարվող աշխատանքների ու այդ ուղղություններում ծրագրերի իրականացման կարևորությանը:

«Հանդիպման ընթացքում խոսել ենք նաև Գյումրու Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ միջոցների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետը: 

Մարիա Պիա Անկոռան կարևորել է Գյումրու պատմաճարտարապետական տեսքի, դրա պահպանության հարցերը: 

Անկոռան իր խոսքում նաև նշել է, որ պատրաստակամ է կիսվել իր փորձով, ինչպես նաև խոսել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար իր ունեցած ջանքերը ներդնելու մասին: