Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմենիա»-ն Գյումրուց դեպի Մոսկվա և Թբիլիսի ուղղություններով չվերթներ կիրականացնի

«Արմենիա»-ն Գյումրուց դեպի Մոսկվա և Թբիլիսի ուղղություններով չվերթներ կիրականացնի
Միջազգային
15:51, 18 апрель 2021
«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթներ է մեկնարկել։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ դրանք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը: