Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին․ Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա․ Էրդողանի աշխատակազմ

Դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին․ Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա․ Էրդողանի աշխատակազմ
Միջազգային
21:06, 24 апрель 2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը 1915 թ. իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

«Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այս իրադարձությունները: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, և Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա: Չնայած Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել, և Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: