Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքով փոխադրվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը օրինական է, բայց ԼՂ հայերն էլ իրենց պետք է անվտանգ զգան. Տոյվո Կլաար

Լաչինի միջանցքով փոխադրվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը օրինական է, բայց ԼՂ հայերն էլ իրենց պետք է անվտանգ զգան. Տոյվո Կլաար
Միջազգային
16:05, 08 март 2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իրավաչափ է համարել թափանցիկության ապահովման գաղափարը այն ամենի, ինչ փոխադրվում է Լաչինի միջանցքով։ Բայց միաժամանակ, նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց անվտանգ զգան։ 

APA-ի ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում Կլաարը հայտարարել է, որ ճանապարհով չպետք է տեղափոխել բեռներ, որոնք կմեծացնեն լարվածության մակարդակը։

Միևնույն ժամանակ, այդ թափանցիկությանը հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների և բանակցությունների թեմա են։

Կլաարը դրա հետ մեկտեղ նշում է, որ թափանցիկության հասնելու մի քանի միջոց կա.:

Դրանցից մի քանիսը քննարկվել են նախկինում։

«…Օրինակ՝ լրացուցիչ սարքավորումներ տեղադրել անցակետում, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել փոխադրումներն այդ շրջանում:

Կրկին, կարծում եմ, որ դա անելու մի քանի միջոց կա, և ես կարծում եմ, որ կարևոր է մանրամասն քննարկել հարցը»,- հավելել է Կլաարը: 

Անդրադառնալով Լաչինի միջանցքում և Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող Հայաստանով անցնող ճանապարհի երկու կողմերում անցակետ տեղադրելու գաղափարին՝ եվրոպացի դիվանագետը ենթադրել է, որ Երևանում այդ երկու հարցերն առանձին են քննարկում։

«Դրանցից մեկը Լաչինի միջանցքն է, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, միևնույն ժամանակ կա նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի խնդիրը, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության մեկ այլ կետում: Այնպես որ, հայտարարության մեջ դրանք հիշատակված են տարբեր կետերում, և մոտեցումն է այլ: Բայց, ի վերջո, այս հարցը բանակցությունների և քննարկումների առարկա է»,- ասել է հատուկ ներկայացուցիչը։

Բրյուսելի դիրքորոշումն այն է, որ թափանցիկության առկայությունն իսկապես օրինական է, բայց, միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում։ Իսկ այսօր ներկրվող բեռների մասին ինչ փաստեր էլ լինեն, դրանք հաստատ այն մակարդակի չեն, ինչ 2022 թվականի նոյեմբերին, և ԵՄ-ն կարծում է, որ կողմերը պետք է վերադառնան մինչ ճանապարհի շրջափակման իրավիճակին։