Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուելսից պատգամավորը կոչ է արել ճանաչել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքը

Ուելսից պատգամավորը կոչ է արել ճանաչել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքը
Միջազգային
14:08, 09 март 2023
Ուելսի խորհրդարանի պատգամավոր Լլյոր Հյուս Գրաֆիդը կառավարությանը և Ուելսի խորհրդարանին կոչ է արել դատապարտել ահաբեկչական պատերազմը, որ մղվում է Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ։

Սենեդում իր ելույթում նա նաև կոչ է արել ավելի ակտիվորեն հորդորել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ անելու նույնը և մարդասիրական օգնություն ցուցաբերելու ԼՂ 120.000 հայերին՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։

Նա ընդգծել է, որ այդ գործողությունները պետք է դրդված լինեն ոչ թե 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այլ այս օրերին՝ 100 տարի անց, նոր ցեղասպանության սպառնալիքի ճանաչմամբ։

«Եթե մենք չխոսենք այդ մասին, արյամբ կթաթախվեն մեր բոլորի ձեռքերը»,- ասել է Գրաֆիդը: