Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարիբաշվիլին «սատանիստներին» է մեղադրել Վրաստանում բողոքի ակցիաների համար, իսկ Զելենսկուն կոչ է արել «հետևել իր երկրին»

Ղարիբաշվիլին «սատանիստներին» է մեղադրել Վրաստանում բողոքի ակցիաների համար, իսկ Զելենսկուն կոչ է արել «հետևել իր երկրին»
Միջազգային
11:30, 13 март 2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցազրույց է տվել կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքին՝ փորձելով բացատրել, թե ով է կանգնած եղել Թբիլիսիում մարտյան բողոքի ակցիաների հետևում։

Վրաստանի կառավարության ղեկավարը չի զլացել ևս մեկ անգամ պատասխանատվությունը բարդել «արմատական ընդդիմության» վրա, որին այս անգամ Ղարիբաշվիլին անվանել է և՛ ծայրահեղական, և՛ Վրաստանի ոչ կառավարական կազմակերպություններ, գրում է SOVA-ն։
«Մենք բազմաթիվ քննադատություններ լսեցինք առ այն, որ ոստիկանությունը ծայրահեղության մեջ է ընկել։ Սա սուտ է և անհեթեթություն։ Ո՞վ է սկսել բռնությունը։ Բռնությունը սկսել է «Ազգային շարժման» երիտասարդական թևը, բոլորս նրանց անուններով գիտենք։ Բռնությունը սկսել են, այսպես կոչված, «Գիրչի» շարժումը, Ջափարիձեի շարժումը և Ֆրանկլինի ակումբից «անարխիստները», ես տեսել եմ մի քանի ցուցարարների լուսանկարները, ես ապշել էի, նրանք ինչ-որ սատանիստների տեսքով էին: Այս կազմակերպությունը՝ հավաքական ազգային շարժումը, արդեն վերածվել է ծայրահեղական կազմակերպության և գտնվում է ահաբեկչականի վերածվելու շեմին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ, Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ կրկնել է իշխող կուսակցության նարատիվն առ այն, որ ուկրաինացի քաղաքական գործիչները ձգտում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

«Երբ մարդը, որը գտնվում է պատերազմի մեջ, ժամանակ է գտնում մեկնաբանելու ապակառուցողական ակցիան, որին Վրաստանում մասնակցել է մի քանի հազար մարդ, դա ուղղակի ապացույցն է այն բանի, որ այդ մարդը ներգրավված է և ցանկանում է, որ ինչ-որ բան տեղի ունենա այստեղ, փոխվի: Դուք հիշատակեցիք մի քանի օտարերկրյա քաղաքական գործիչների, ելույթ են ունեցել Կլիչկոն, Ֆեյգինը, ինչ-որ անհասկանալի մարդիկ, Արախամիան և ինչ-որ լուզերներ, ովքեր ասել են, որ անհրաժեշտ են փոփոխություններ և իշխանափոխություն: Նայեք ձեր երկրին, մենք մերին կհետևենք»,- ասել է Ղարիբաշվիլին։