Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանի նախագահը Պուտինի հրավերով մարտի 20-ին կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահը Պուտինի հրավերով մարտի 20-ին կայցելի Ռուսաստան
Միջազգային
12:08, 17 март 2023
Կրեմլը հաղորդել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարտի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական այցով կմեկնի Ռուսաստան։

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները կքննարկեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր, մտքեր կփոխանակեն միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում։ 

Հաղորդվում է, որ բանակցությունների արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։