Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը կարևոր քայլ է կատարել նոր աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ. Քիսինջերը՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման մասին

Չինաստանը կարևոր քայլ է կատարել նոր աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ. Քիսինջերը՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման մասին
Միջազգային
14:16, 17 март 2023
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև Չինաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հարաբերությունների կարգավորման մասին, լրջորեն փոխում են Մերձավոր Արևելքում ռազմավարական հավասարակշռությունը։ Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

«Ես դրանում (Թեհրանի և Էր-Ռիադի մերձեցման գործընթացում) տեսնում եմ Մերձավոր Արևելքում ռազմավարական իրավիճակի զգալի փոփոխություն… Սաուդցիներն այժմ հավասարակշռում են իրենց անվտանգությունը՝ ԱՄՆ-ին հրահրելով Չինաստանի դեմ»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության հնաբնակներից մեկը: 

Նա հիշել է 70-ականների իր սեփական փորձը, երբ ինքը, լինելով ԱՄՆ պետքարտուղար, և նախագահ Ռիչարդ Նիքսոնը կարողացան թուլացնել լարվածությունը Պեկինի և Մոսկվայի միջև՝ Չինաստանի հետ իրենց պատմական փոխգործակցության ընթացքում: 
«Չինաստանը վերջին տարիներին հայտարարում էր, որ իրեն անհրաժեշտ է մասնակցել նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացին: Այժմ նա կատարել է կարևոր քայլ այս ուղղությամբ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Խոսելով Թեհրանի դեմ իսրայելական կողմի ձեռնարկած միջոցների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ այժմ Իրանի վրա ճնշում գործադրելիս պետք է հաշվի առնել Չինաստանի շահերը։

Հիշեցնենք, որ Թեհրանի և Էր-Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները ընդհատվել էին 2016 թվականին այն բանից հետո, երբ հայտնի շիա աստվածաբան Նիմր ալ-Նիմրի մահապատժի դեմ հանդես եկող ցուցարարները հարձակվեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:

2023 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքներով համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին։ Կողմերը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ և ներկայացուցչություններ բացել։