Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ն առանձնակի հիասթափություն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները չլուծելու կապակցությամբ

ԵԽԽՎ-ն առանձնակի հիասթափություն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները չլուծելու կապակցությամբ
Միջազգային
18:14, 24 июнь 2021
Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը, որը ներկայացվել էր 2020 թվականի ԵԽԽՎ բանաձևում, «ո՛չ ճանաչվել է, ո՛չ արժանացել համարժեք արձագանքի, ո՛չ էլ, առավել, ևս լուծվել»։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵԽԽՎ-ն։

Զեկույցի հեղինակ, իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծ մասը երկրի իշխանությունների կողմից կյանքի չի կոչվել։

«Միակ բացառությունը Իլգար Մամեդովի և Ռասուլ Ջաֆարովի դատավճիռների աններելի ուշացումն է և նախարարների կոմիտեին տեղեկատվության մասնակի ուշ ներկայացումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռների վերահսկման համատեքստում»,- ասված է զեկույցում:

Առանձին հայտարարության մեջ Իրավաբանական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել զեկույցին և «առանձնակի հիասթափություն» հայտնել Ասամբլեայում Ադրբեջանի պատվիրակության՝ իր լիազորությունների իրականացման ընթացքում զեկուցողի հետ համագործակցելու ձախողման, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան, պարտադիր վճիռները լիովին կատարելու շարունակական ձախողման կապակցությամբ: