Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վախեցիր այն գետից, որ ոչ խշշում է, ոչ` թշշում. Ակնհայտ էր, որ ԼՂ նախկին պաշտոնյաները եղանակի տաքացման հետ ակտիվանալու էին

Ժողովուրդը պետք է հասկանա հասկանա, որ ԼՂ-ում քաղաքական պաշտոնյաները ռուսական հրամանները կատարողներ էին։ Եթե ՌԴ-ն չցանկանար, ապա ԼՂ-ում էթնիկ զտում չէր իրականացվի։ Հայ ժողովրդի դժբախտությունն այն է, որ կան Կրեմլին ծառայող ուժեր: Այս մասին նշում է արցախցի հանրային գործիչ Գևորգ Առստամյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ որոշ արտաքին ուժեր նպաստել են ԼՂ-ում էթնիկ զտմանը։ 

Ինչպես գիտենք վաղուց է շրջանառվում, որ ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները օգտագործելով  այստեղի ներքին ուժերը, որոնք սպասարկում են մեզ հայտնի արտաքին ուժի օրակարգը կփորձեն ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնեն։ Համաձայն եք այդ մտքի հետ։


Անդրադառնալով թեմային, որ այժմ Արցախի նախկին որոշ պաշտոնյաներ մարտի 20–ին հանրահավաք են իրականացնելու և որոշ պրոռուսական ուժեր մի քանի շաբաթ առաջ արցախցիների մասնակցությամբ հանրահավաք էին կազմակերպել, Առստամյանը ասաց․ «Ակնհայտ էր, որ ԼՂ նախկին պաշտոնյաները եղանակի տաքացման հետ ակտիվանալու էին։ Դուք արդեն տեսնում եք, որ որոշները դուրս եկան հրապարակ ու ուլտիմատումներ ներկայացրին։ Միգուցե այդ մարդիկ մեղքերի թողություն են ուզում անեն ու նախկինում իրենց չարածի համար ցանկանում են որևէ բան հիմա անել, բայց երբ որ Արցախ կար, այդ պաշտոնյաները ոչ մի բանով չէին միջամտում և օգնում ժողովրդին»։

Թե ինչով են զբաղվում ԼՂ նախկին պաշտոնյաները ՀՀ-ում, Առստամյանը ասաց, որ տեղյակ չէ․ «Սակայն դա չի նշանակում, որ նրանք «անգործության են մատնված», ինչպես ասում են վախեցի այն գետից, որ ոչ խշշում է, ոչ` թշշում»։

Մանրամասները՝ տեսանյութում։