Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից ՌԴ փախած թալանչիները դարձել են «դուխով տղերք». Նրանք չեն սպասարկում ՀՀ շահը. Արթուր Հովհաննիսյան

«Ժողովրդի իշխանության տապալման կոչերը սահմանադրական կարգի տապալման կոչեր կարող են դիտարկվել և պետք է իրավապահների ուշադրությանն արժանանան»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին այլ ճանապարհով են հեռացնելու իր աթոռից՝ ոչ արտահերթ ընտրություններով։

Ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարությանը, թե պատերազմի վտանգ կա, բայց իշխանությունը ստախոսությամբ է զբաղված, Հովհաննիսյանը ասաց. «ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման պահին Արշակ Կարապետյանը սուտ զեկույց է ներկայացրել։ Դա ես հավասարեցնում եմ դավաճանության հետ։ Նրա հասցեին գնահատականները եթերային չեն»։

Ըստ Հովհաննիսյանի՝ ՀՀ-ում ընդդիմադիր խոսույթը գեներացվում է Ռուսաստանում, և ինքը ցավում է  դրա համար. «Հայաստանից ՌԴ փախած թալանչիները դարձել են «դուխով տղերք». նրանք չեն սպասարկում ՀՀ շահը»։ 

Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ռիսկերը չենք կարող ասել՝ վերացած են. «Մեր քաղաքական ուժը ունի ժողովրդի քվեն ու փորձելու է կառավարել այդ ռիսկերը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան