Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չդադարող պայքար. բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը շարունակվում են․ Տեսանյութ

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Փողոցում առևտուր անելու փոխարեն քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց նրանք այլ կարծիք ունեն հանրային համակեցության մասին: