Այսօրվա մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 5 զինծառայողներից 2-ը գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում, 3-ը տեղափոխվել են Երևան
Հասարակություն
Այսօր հայ-ադրբեջանական մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 5 զինծառայողներից երկուսը գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում, 3-ը տեղափոխվել են Երևան։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրին Վարդենիսի հոսպիտալից։
Կենտրոնական Կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից տեղեկացանք, որ իրենց մոտ է տեղափոխվել վիրավորում ստացած մեկ զինծառայող. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երևանի կայազորային հոսպիտալից (Կանազ) հայտնեցին, որ իրենց մոտ վիրավոր չի տեղափոխվել։