Քաղաքացիները ժամը 19.00-ին ինքնաբուխ բողոքի ակցիա կանցկացնեն ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով բացատրել, թե ինչով է պայմանավորված ՌԴ անգործությունը
Հասարակություն
Արդեն մի քանի ժամ է՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացիները հայտարարում են, որ երեկոյան ժամը յոթին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ։ Քաղաքացիները պահանջելու են, որ ռուս գործընկերները բացատրեն, թե ինչով է պայմանավորված նրանց անգործությունը, մեր սահմանում տեղի ունեցող իրադարձություններին համարժեք չարձագանքելը՝ այն պարագայում, երբ մենք ՀԱՊԿ անդամ ենք, և մեր սահմաններին վտանգ սպառնալու դեպքում նրանք պարտավոր են արձագանքել։
Ակցիան ինքնաբուխ է, այն որևէ մեկի կողմից չի նախաձեռնվել։
Ակցիան ինքնաբուխ է, այն որևէ մեկի կողմից չի նախաձեռնվել։