Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպաններն հաջողությամբ անցել են թեստավորման փուլը Բարձր արդյունքներ ստացած մասնակիցները ՊԵԿ-ում աշխատելու առաջարկ կստանան․ Տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային
և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային
փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման
փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր
ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան:

Ի դեպ, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում»
մասնագիտությամբ ևս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ
նույնպես ստացել են:

Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են Պետական եկամուտների կոմիտեի և Հայրենիքի պաշտպանի
վերականգնողական կենտրոնի համագործակցության հուշագրի շրջանակում: