Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Գյոզալյանը ի վիճակի է դնելու փաստաբանական միավորման առողջացման հիմքեր․ Լուսինե Հակոբյան

Գևորգ Գյոզալյանը ի վիճակի է դնելու փաստաբանական միավորման առողջացման հիմքեր․ Լուսինե Հակոբյան
Հասարակություն
11:35, 06 сентябрь 2021
Փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մոտենում են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Ես ընտրելու եմ փաստաբան Գևորգ Գյոզալյանին, որովհետև հավատում եմ, որ նա ի վիճակի է դնելու փաստաբանական միավորման առողջացման հիմքերը, որովհետև տեսնում է խնդիրները և ունի համարձակություն դրանք բարձրաձայնելու:

Օրերս հասարակությանը ոչ անհայտ փաստաբաններից մեկը կարծիք էր հայտնել, թե իր համար անընդունելի է այն մրցակիցը, որը քարոզարշավին խոսում է նախորդի սխալներից և փնովում նախորդի կողմից արվածը: Կներեք, բայց էս տրամաբանությունն ինձ համար անհասականալի է: Եթե նախորդն ու իր թիմը ու էդ թիմից ծնված թեկնածուն ամեն ինչ ճիշտ են արել, ապա որն է մրցակիցների կողմից պայքարի մեջ մտնելու իմաստը? Եթե ամեն ինչ ճիշտ ու լավ են արել, հենա թող գնան շարունակեն իրենց քաղաքականությունը?»։