Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լապշինը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել Ադրբեջանի դեմ նոր հայցերով

Լապշինը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել Ադրբեջանի դեմ նոր հայցերով
Հասարակություն
14:23, 07 сентябрь 2021
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել Ադրբեջանի իշխանությունների դեմ նոր դատական հայցով:

«Հիմա նրանց մեղադրում եմ այն բանում, որ ադրբեջանական հանրության մեջ ատելություն են սերմանում իմ և ընդհանուր առմամբ հրեա ժողովրդի նկատմամբ: Հավաքում եմ սպառնալիքների, հետապնդումների և նմանատիպ այլ բաների ապացույցներ»,- գրել է Լապշինը իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Լապշինը հայտնել է, որ նոր հայց է պատրաստում Ադրբեջանի դեմ առ այն, որ պաշտոնական Բաքուն չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ իր գործով կայացրած վճիռը: