Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անգլերենի դասընթացներ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավոր զինծառայողների երեխաների համար

Անգլերենի դասընթացներ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավոր զինծառայողների երեխաների համար
Հասարակություն
17:44, 10 сентябрь 2021
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավոր զինծառայողների երեխաների համար Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի աջակցությամբ կազմակերպվում են անգլերենի ուսուցման անվճար դասընթացներ: Լեզվի ուսուցումն իրականացվում է  Academia de Lenguas SL լեզուների մասնագիտացված կենտրոնում: Նախաձեռնությունը կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Սարոյանինն էր, ով հանդեսէր եկել առաջարկով ՝կարևորելով կրթության դերը:
Դասընթացի մեկնարկը տրվեց այսօր: 
Հաջողություն ենք մաղթում անգլերենի դասընթացին միացած մյուս աշակերտներին օտար լեզու սերտելու գործում: