Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Մահացել է Վանո Սիրադեղյանը
Հասարակություն
23:10, 16 октябрь 2021
Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:

Վանո Սմբատի Սիրադեղյան (նոյեմբերի 13, 1946, Կոթի, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։