Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաշիր պիցցա»-ում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի

«Տաշիր պիցցա»-ում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի
Հասարակություն
19:22, 05 ноябрь 2021
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից հոկտեմբերի 4-ին օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի. այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: