Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՆ-ում քննարկվել են նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

ԱԻՆ-ում քննարկվել են նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր
Հասարակություն
22:42, 26 ноябрь 2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հետ:
 
Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլին նշանակման առթիվ՝ նախարար Փիլոյանը կարևորել է ՄԱԿ-ի դերը Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գիտական գնահատման և մոդելավորման, ուսումնական վարժանքների համատեղ իրականացված ծրագրերում: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակում հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրման համար և հույս հայտնել, որ այս գործընթացի աշխարհագրությունն ընդլայնվի: 
 
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը մանրամասնել է այն օրակարգային խնդիրները, որոնք այսօր ծառացած են համակարգի առջև:
Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ իրենք պատրաստ են ինչպես գործող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ առանձին դիտարկել աղետների ռիսկերի նվազեցման, կարողությունների զարգացման, սեզոնային հրդեհների արագ արձագանքման հնարավորություններն՝ ընդհուպ մինչև տեխնիկական վերազինում: 
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բնապահպանության և էներգետիկայի բլոկի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը: