Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թաիրով համայնքի դպրոցում շուտով կհիմնվի ինժեներական ժամանակակից լաբորատորիա. նախարար

Թաիրով համայնքի դպրոցում շուտով կհիմնվի ինժեներական ժամանակակից լաբորատորիա. նախարար
Հասարակություն
19:27, 03 декабрь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Նկարում ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի դպրոցն է, որտեղ շուտով լիբանանահայ գործարար, իմ լավ ընկեր Րաֆֆի Դեր-Մարտիրոսյանի (Raf Derma) աջակցությամբ կհիմնվի ինժեներական ժամանակակից լաբորատորիա  #DeepEngineering #AEF: Ծրագիրն իրականացնում է GITC - Information Technologies Center (Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն) որին աջակցում են նաև Հայ Կրթական Հիմնարկությունը և Հայ Օգնության Ֆոնդը:

Ծրագրի շրջանակում Թաիրովի միջնակարգ դպրոցում կպատրաստվի հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով։ Լաբորատորիան իր մեծությամբ առաջինն է լինելու հանրապետությունում և գործելու է Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար: 

Դասընթացավարները լինելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները։ Լաբորատորիայում գործելու է անվճար
կրթական ծրագիր ինչպես բարձր դասարանցիների, այնպես էլ՝ պատերազմի մասնակից տղաների համար: 

Ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն»: