Քաղաքացիակենտրոն
լրատվություն

COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք

COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք
Հասարակություն
20:40, 06 декабрь 2021
Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816,  երկրորդ դեղաչափ` 516 989. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանանց ցուցանիշը 45.2, տղամարդկանց՝ 54.8 տոկոս է: