Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2200-ից ավելի զոհված մարմինների ճանաչում ունենք, 180 ծնող դեռ սպասում են ԴՆԹ-ի պատասխանի․ Անահիտ Ավանեսյան

2200-ից ավելի զոհված մարմինների ճանաչում ունենք, 180 ծնող դեռ սպասում են ԴՆԹ-ի պատասխանի․ Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
12:28, 11 март 2021
«2200-ից ավելի զոհված մարմինների ճանաչում ունենք, 180 ծնող, հարազատ դեռ սպասում են ԴՆԹ-ի պատասխանի, բայց մենք ունեցել ենք 2400 անձ, ովքեր հանձնել են ԴՆԹ-ի անալիզներ»,- այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք որ մեկ անգամ չեն փորձաքննվել, և ես նշել եմ մի քանի անգամ, որ  սրտի կան մարմիններ, որոնք շատ վնասված են, և դրանցից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է»,- հավելեց նախարարն ու ընդգծեց, որ նախարարությունը կապի մեջ է նաև միջազգային բարձրակարգ ինստիտուտների փորձագետների հետ և հիմա աշխատում են մնացած շատ բարդ փորձաքննությունների վրա։ 

Անահիտ Ավանեսյանի խոսքով որոշակի փոքր թիվ կլինի, որ չեն կարողանա ԴՆԹ անջատել, որովհետև կան մասունքներ, որ այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն իրականացնել։