Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին հնարավորություն կտրվի օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից

Պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին հնարավորություն  կտրվի օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից
Պաշտոնական
12:08, 25 февраль 2021
Այսօր կառավարության հերթական նիստում  քննարկվեց և ընդունվեց որոշում, որի համաձայն՝  Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին հնարավորթյուն է ընձեռնվում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայութնոններից՝ նրանց համար վերացնելով գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները։ Այս մասին զեկուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հաշվի առնելով հետապատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ, և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորությունտալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին, ցանկության և բժշական հակացուցումների բացակայության դեպքում, օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ սույն որոշմամաբ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են։

«Այսպիսով՝ այս նախագծով հնարավորություն է ընձեռնվում որդեկորույս ծնողներին ևս մեկ անգամ ունենալ այս վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով իրենց վերագտնելու հնարավորություն, և, կարծում ենք, շատ կարևոր նախագիծ է, ու ցանկացողների մեծ հոսք ունենք, պիտի, որ հաջողությամբ այն գործի»,- նշեց նա։