Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող բոլոր մարզադպրոցներն առաջնորդվելու են միևնույն չափորոշիչներով. ԿԳՄՍ նախարար

Այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «Առաջարկվում է, որ ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներն առաջնորդվեն միևնույն  չափորոշիչներով, որոնք նախանշված են Կառավարության 2005 թվականի որոշմամբ»: 

Նախարարի խոսքով՝ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականի սեպտեմբերի 1-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հարցն առնչություն ունի ինստիտուցիոնալ կայացման հետ. «Կրթօջախները պետք է գործեն պետական ստանդարտի համաձայն»:

Մանրամասն՝ տեսանյութում: