Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու համար կհատկացվի 114 մլն դրամ. ԿԳՄՍ նախարար

«Առաջարկվում է 114 մլն դրամ հատկացնել 2021 թվականի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և մրցաշրջանը եզրափակելու նպատակով»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության հերթական նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ 2021թ. ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում միջոցառմանը հատկացվել է 249 մլն դրամ, որը շահառուներին տրամադրվել է մինչև Օլիմպիական խաղերի ավարտը: «Սակայն հաշվի առնելով, որ միջոցառումը պետք է ունենա շարունակական բնույթ, և այն հանգամանքը, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021թ. օրացուցային պլանով նախատեսված Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, ուստի առաջացել է սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն»,- ասաց նախարարը: